«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգները՝ բաժանմունքի վարիչ Վալենտինա Վարդանյանը, Սյուզաննա Վարդանյանը և Աննա Սարգսյանը վերջերս մասնակցել են Իտալիայի Միլան քաղաքում կայացած EULAR 23 եվրոպական ռևմատոլոգիական համագումարին։
Մեր բժիշկների կողմից ներկայացվել է 1 գիտական աշխատանք, որն իրականացվել է հենց համալսարանական հիվանդանոցում։ Հետազոտվել է յուվենիլ իդիոպաթիկ արթրիտով 94 պացիենտների տվյալներ, ուսումնասիրվել են փոխկապակցումներ իմունոլոգիական շեղումների, HLA-B27 և պարբերական հիվանդության MEFV մուտացիաների կրելիության և արթրիտի կլինիկական պոլիմորֆիզմի միջև:
Տվյալները տպագրվել են Annals of Rheumatic diseases գիտական ամսագրում (https://ard.bmj.com/content/82/Suppl_1/1953.2...).
AB1449 THE GENETIC DIVERSITY AND FEATURES OF TREATMENT OF JUVENILE IDIOPATHIC ARTHRITIS
Հայ բժիշկների կողմից ներկայացվող հետազոտության թեման բավականին արդիական էր, քանի որ յուվենիլ իդիոպաթիկ արթրիտն այժմ հանդիսանում է ռևմատոլոգիայի ամենախնդրահարույց պաթոլոգիաներից մեկը:
Նշենք, որ ամենամյա EULAR կոնգրեսը միջազգային ռևմատոլոգիայի կարևորագույն իրադարձություններից է, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 50 տարբեր երկրների ներկայացուցիչներ։
Մեր բժիշկները Միլանից վերադարձել են՝ զինված նոր գիտելիքներով, որոնք կիրառելու են պրակտիկայում և փոխանցելու են ապագա ռևմատոլոգներին։
.png)